Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պետք է զսպեն Թուրքիային Արևմուտքում՝ հավաստիացնելով, թե Վաշինգտոնն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Ըստ Քուփերի՝ ԱՄՆ-ը բավարարված չէ Թուրքիայի գործողություններով ու որոշումներով և համարում է, որ նա ինքն է հաճախ «մարտահրավեր նետում»։
«Մենք, իհարկե, աշխատում ենք երաշխավորել, որ Թուրքիան մնա Արևմուտքում։ Դա կարևոր է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի համար։ Ուզում ենք նաեւ հավաստիանալ, որ թուրքերը կմնան Հյուսիսատլանտյան դաշինքի պատասխանատու անդամը։ Ավելի լավ է նրանց պահել դաշինքի ներսում». պետքարտուղարի օգնականի խոսքը փոխանցում է tass.ru-ն։