Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով Fresnobee կայքին, հաղորդում է, որ ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի River Park առևտրի կենտրոնի մոտ տեղի հայ համայնքի կազմակերպած ցույցի ժամանակ անկարգություններ ու բախումներ են եղել, ինչի հետևանքով դանակահարվել է 18-26 տարեկան երեք հայ ցուցարար: Նրանցից երկուսը տեղափոխվել են Ֆրեզնոյի բժշկական կենտրոն, մեկը հոսպիտալացման կարիք չի ունեցել: Ցույցը՝ «Հայաստանի կողքին ենք» կարգախոսով, կազմակերպվել էր ի պաշտպանություն Արցախի։ Արարքը հրահրողների ինքնության մասին Fresnobee-ին տեղեկություն չի հաղորդում։
Ֆրեզնոյում հայ ցուցարար է դանակահարվել
նախորդը