Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինուժը ավիացիայի միջոցով թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը եւ ավերել այն։ Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, թե պատրաստ է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը:
«Ուզում եմ հավաստիացնել արցախցիներին, որ մենք անպայման կառուցելու ենք նոր, ժամանակակից ծննդատուն Ստեփանակերտում: Այստեղ նորից նոր կյանքեր են ծնվելու»,-ասել է Կարապետյանը:
2013 թվականին Կարապետյանի 22 միլիոն դոլար նվիրատվությամբ կառուցվել էր Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան նոր Հանրապետական բժշկական կենտրոնը, որը նույնպես օդային հարձակման հետեւանքով վնասներ է կրել։
armenpress.am