ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել: Փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության համաձայն՝ դա պայմանավորված է Հայաստանում հայտարարված ռազմական դրությամբ եւ Խաչատրյանի առողջական վիճակով։ Վստահորդի նախաձեռնությամբ պատերազմական իրավիճակում պաշտպանները ձեռնպահ կմնան հավելյալ մեկնաբանություններից։ Գագիկ Խաչատրյանը եւ նրա եղբորորդին՝ ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը ձերբակալվել էին 2019-ի օգոստոսի 27-ին՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանքով։
աղբյուրը՝ armenpress.am
Գագիկ Խաչատրյանն ազատ արձակվեց
