Ադրբեջանի զինված ուժերն ընդդեմ Արցախի կրկին կիրառել են իրենց գրեթե ողջ զինանոցը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:
Ըստ Սարումյանի՝ գրոհներ ձեռնարկելով պաշտպանության բանակի դիրքերի որոշ հատվածներում, հակառակորդը կատարել է առաջխաղացման փորձեր, որոնք ձախողվել են։ Հետախուզության միջոցներով շարասյունները հայտնաբերվել և խոցվել են։ Դրանք հիմնականում եղել են Շուշիի ուղղությամբ, բայց ընդհանուր առմամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ ռազմաճակատում:
Բացի այդ, Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարքեր։
armenpress.am