Սուդական alyaum.com կայքը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ հրապարակել է վարձկանների կողմից տարածված լուսանկարներ եւ տեսաձայնագրություններ, որոնք վկայում են Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող անմիջական աջակցության մասին։
«Թուրքիայի օժանդակությունն Ադրբեջանին չի սահմանափակվում միայն վարձկաններով։ Ռազմական գործողություններին մասնակցում են նաև թուրք զինվորներ, իսկ Ադրբեջանի զինված ուժերում առկա է թուրքական մեծաքանակ ռազմական տեխնիկա»,-հաղորդում է կայքը։
Սաուդական Al-Madina-ն էլ գրում է, որ Թուրքիան՝ թեժացնելով տարածաշրջանային հակամարտությունները և վարձկաններ ներգրավելով, նեոօսմանիզմի գաղափարախոսությամբ ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը։
armenpress.am