Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛ Բրայենը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն առաջարկում է Արցախում (Լեռնային Ղարաբաղ) տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներ։
ՌԻԱ Նովոստիի հարցին՝ Մոսկվան տեղյա՞կ է ԱՄՆ-ի այս առաջարկից, ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն պատասխանել է, թե տեղյակ է այնքան, որքան լրագրողները: «Բոլոր հնարավոր մեխանիզմների անհրաժեշտ չափորոշիչները պետք է համաձայնեցնել հակամարտության կողմերի հետ խորհրդակցություններում»,- ասել է Ռուդենկոն:
armenpress.am