Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասում է՝ եթե բանակցությունները ձախողվեն իր երկիրը պատրաստ է սպառել բոլոր միջոցները էթնիկ հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքը վերադարձնելու համար:
Սեպտեմբերի 27-ին մարտերը սկսվելուց ի վեր ռազմաճակատի առաջխաղացումները նվազեցրել են կայուն խաղաղության գործարք կնքելու Ադրբեջանի շահագրգռությունը և բարդացրել քաղաքական լուծում գտնելու միջազգային ջանքերը։
Ըստ Իլհամ Ալիևի՝ բանակցությունները պետք է հանգեցնեն պայմանավորվածության, ըստ որի հայկական ուժերը դուրս կբերվեն Լեռնային Ղարաբաղից (Արցախից) և հարակից յոթ շրջաններից:
Միաժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել է Մոսկվային նախանշել ռուսական օժանդակության ակնկալելի չափը, ինչին ի պատասխան ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել է, թե կտրամադրի «անհրաժեշտ օգնությունը», եթե հակամարտությունը թափանցի Հայաստանի տարածք՝ հասկացնելով, որ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) դուրս է պայմանագրային իր պարտավորություններից։
Իլհամ Ալիևն էլ Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ունեցած հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ այս հակամարտությունում Հայաստանը հիմք չունի ռուսական ռազմական աջակցություն խնդրելու։