Դեռ հոկտեմբերի կեսերին Wall Street Journal-ը` հղում անելով սիրիական աղբյուրներին, պարզել էր, որ սիրիացի հարյուրավոր զինյալներ պատրաստվում են մեկնել Արցախ-ադրբեջանական հակամարտության գոտի:
Նոյեմբերի 2-ին Հայաստանի վարչապետը կոչ արեց միջազգային հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում «օտարերկրյա վարձկանների» ներկայության վերաբերյալ։ Մինչ այդ հայկական ուժերը սիրիացի երկու վարձկան էին գերի վերցրել:
Ադրբեջանը բազմիցս հերքել է հակամարտության գոտում օտարերկրյա մարտիկների ներկայությունը: Նրանց պաշտպանության նախարարությունը հասանելի չէր հրատապ մեկնաբանություն ստանալու համար:
Այնուամենայնիվ, մամուլի հաղորդագրություններով հաստատվում են հարյուրավոր վարձկանների ներկայությունը առաջնագծում։ Շատերն էլ պատրաստվում են միանալ հակամարտությանը:
Հոկտեմբերի սկզբին The Arab Weekly-ն հաղորդել էր, որ առնվազն 36 թուրքամետ սիրիացի վարձկաններ են զոհվել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող հայ-ադրբեջանական ուժերի բախումներում:
Սպանված մարտիկներն, ըստ պարբերականի, ավելի քան 850 զինյալներ, պրո-թուրքական սիրիական խմբավորումներից Անկարայի կողմից հավաքագրված վարձկաններ էին, որոնց Թուրքիան ուղարկել էր ադրբեջանցիների կողմից կռվելու դեռ սեպտեմբերի վերջին:
Մինչ Թուրքիայի աջակցությամբ օտարերկրյա վարձկանների ներգրավման մասին լուրերը շարունակում են հեղեղի պես թափվել, դաժան մարտեր են մղվում լեռնային անկլավի և հարակից յոթ շրջանների համար հակամարտության առաջնագծի մոտ, որտեղ մեկ ամսում ավելի քան 1000 մարդ, հնարավոր է շատ ավելին արդեն սպանվել են:
Լեռնային Ղարաբաղը (Արցախ) միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց բնակեցված է և վերահսկվում է էթնիկ հայերի կողմից: