Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ ընդհատել են ընտրություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ճեպազրույցի ուղիղ հեռարձակումը՝ գնահատելով այն ապատեղեկատվության տարածում։
Լրատվամիջոցների արտառոց այս քայլը հիմնավորվել է նրանով, որ 17 րոպեանոց ելույթի ընթացքում Թրամփն արել է անհիմն հայտարարություններ՝ մրցակից դեմոկրատներին մեղադրելով «ընտրությունները գողանալու» մեջ։
Նախագահի ելույթն ընդհատել են NBC, CNBC, ABC, հեռուստաալիքները և մի շարք այլ պարբերականներ, որոնք ճեպազրույցը հեռարձակում էին սոցցանցերում։
CNN եւ Fox News հեռուստաալիքները ճեպազրույցն ամբողջությամբ ցուցադրել են, բայց վերապահումներով։ CNN-ը գործող նախագահի ելույթի վրա տեղադրել է «Առանց որեւէ ապացույցի» ենթագիրը, իսկ Fox News-ի թղթակից Ջոն Ռոբերտսը հայտարարել է, որ իրենք չունեն ընտրությունների կեղծված արդյունքի մասին նախագահի խոսքերը հաստատող ոչ մի ապացույց։
CNBC-ի հաղորդավարուհի Շեփարդ Սմիթը՝ պարզաբանելով արարքն, ասել է․ «Նախագահի խոսքերի մեծ մասը բացարձակ սուտ է»։ Իսկ USA Today-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Քերոլը հիշեցրել է մեդիայի առաքելությունը՝ տարածել ճշմարտություն, ոչ թե դավադրությունների անհիմն տեսություններ։