Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից եւ ռուս խաղաղապահների մուտքից հետո Միջազգային կարմիր խաչի կոմիտեն (ՄԿԽԿ) ակտիվորեն աշխատում է հակամարտության գոտում։
Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Մոսկվան հույս ունի, որ հետպատերազմյան հումանիտար խնդիրների լուծմանը կմիանան նաեւ ՄԱԿ-ի կառույցները։ Նա նկատի ունի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, հումանիտար հարցերի կոորդինացման վարչությունը եւ, անշուշտ, ՅՈւՆԵՍԿՕ-ն։ Վերջինի դերը հատկապես կարեւոր է մշակութային ժառանգության պահպանման հրատապ խնդիրները լուծելու համար:
Լավրովի կարծիքով՝ թե ՄԿԽԿ-ն, թե ՄԱԿ-ի կառույցները կարեւոր դեր կխաղան Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հետեւանքները հաղթահարելու գործում։
ria.ru