Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ` Շավարշ Քոչարյանն ազատվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Քոչարյանին այս պաշտոնում նշանակել էր նախագահ Սերժ Սարգսյանը 2008-ի սեպտեմբերին, իսկ տասը տարի անց նա վերանշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրամանով։
Երեկ, իր դիմումի համաձայն՝ պաշտոնաթող է եղել նաեւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ովքե՞ր կփոխարինեն նախարարին եւ փոխնախարարին, դեռեւս հայտնի չէ։