«Ամենից առաջ, իհարկե, պետք է կենտրոնանալ այն բանի վրա, որ զենքը լռել է: Սա ամենակարևորն է: Մարդիկ չեն զոհվում: Դա ամենաարժեքավորն է, որ կարող էր լինել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածության հիմնական ձեռքբերումները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել են հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարություն։