«Կարծում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն ապակայունացնի իրավիճակը և չեն վտանգի ստորագրված հայտարարությունը»,- ըստ ՌԻԱ նովոստիի՝ լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: