Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` ԱԳ նախարար է նշանակվել Արա Այվազյանը։
Այվազյանը 51 տարեկան է։ Սովորել է ԵՊՀ արեւելագիտության եւ Բեյրութի Հայկազյան համալսարանական քոլեջի քաղաքագիտության ֆակուլտետներում։ Դիվանագիտական աշխատանքի է 1995-ից։ 1996-2018 թվականներին եղել է Դանիայում, Շվեդիայում, Լիտվայում, Պանամայում, Կուբայում եւ մի շարք այլ երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը: 2020-ի հոկտեմբերից արտաքին գործերի նախարարի տեղակալն էր։