ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ նոյեմբերի 18-ին կայացած նիստի բացման ժամանակ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Ռուսաստանից ստացված տեղեկատվության շնորհիվ ԱՊՀ-ի իր գործընկերները 2020-ին ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 40 անդամի ու հանցակցի: Ըստ ՌԴ ԱԽ-ի աշխատակազմի մամուլի ծառայության մեջբերման՝ Պատրուշևը հայտարարել է, որ ստացված տեղեկատվության հիման վրա ահաբեկչական գործունեության մասնակից ավելի քան 950 օտարերկրացիների համար ՌԴ մուտքը փակ Է:
ՌԻԱ Նովոստի