ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների համնաձայն` նոյեմբերի 18-ին Հայաստանից Արցախ է վերադարձել եւս 936 մարդ:
Ռուս խաղաղապահ զորակազմի պարեկային խմբերի, ինչպես նաեւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ քսաներեք ավտոբուս փախստականներին հասցրել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ։ Նոյեմբերի 14-ից ի վեր ընդհանուր թվով Արցախ վերադարձել է տեղահանված 2600 մարդ։
ՌԴ ՊՆ-ից տեղեկանում ենք նաեւ, որ ոուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները հսկում են Լաչինի միջանցքի անվտանգությունը՝ ապահովելով բնակչության տեղաշարժն անձնական մեքենաներով, ինչպես նաեւ սննդամթերքի եւ այլ իրերի տեղափոխումը: