Այսօր, 64 տարեկանում, մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
2018-ի թավշյա հեղափոխությունից հետո նա կալանավորվել էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, գույքի յուրացման, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ գույքի հափշտակություն կազմակերպելու մեղադրանքներով։
Մինչ դատաքննությունն ընթանում էր, նրան ազատ արձակեցին՝ առողջական պատճառներով։ Սեպտեմբերի 27-ի պատերազմի բռնկումից հետո գեներալ-լեյտենանտը մեկնեց Արցախ, բայց առողջության վատթարացման պատճառով շուտով նրան տեղափոխեցին Հայաստան։