Կյանքի 61-րդ տարում մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
«Նոյյան տապան»-ի տեղեկություններով՝ Գուգարաց թեմի առաջնորդը մահացել է Երևանի հիվանդանոցներից մեկում՝ շուրջ քսան օր առաջ վարակված լինելով «Քովիդ-19»-ով։
Տեր Սեպուհ արք. Չուլջյանը Գուգարաց թեմի առաջնորդ էր նշանակվել 90-ական թվականներին: 2019-ին Պոլսո հայոց պատրիարք դառնալու հավակնություններ ուներ, սակայն հետո հրաժարվեց ընտրարշավից։