Արցախում շենք-շինություններին պատճառված վնասը գնահատելու եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով կազմվել է 6 աշխատանքային խումբ, որում ընդգրկված են Արցախի քաղաքաշինության նախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի եւ շրջանների վարչակազմերի պատասխանատուները, ինչպես նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Նա նշել է, որ ՌԴ-ն ֆինանսապես եւ նյութապես կաջակցի կարճ ժամանակում գույքային վնասների վերացմանը:
ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի խոսքով՝ վերնոշյալ աշխատաքներն արդեն մեկնարկել են, զուգահեռ նաեւ շինարարություն է իրականացվում. իրենց այդ հարցում աջակցում են թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան շինարարական կազմակերպությունները: