Եւրոպական Միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը:
Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ն 3 միլիոն եվրո օգնություն կտրամադրի պատերազմից տուժած Լեռնային Ղարաբաղին (Արցախին)։
Հոկտեմբերի սկզբին ԵՄ-ն արդեն իսկ 900 հազար եվրո էր տրամադրել հակամարտության գոտում տուժած խաղաղ բնակչությանը: