Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել, որում իր գոհունակությունն է հայտնել հայ ժողովրդի պատմական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում (Արցախում) պահպանելու համար:
Մասնավորապես, Վեհափառ հայրապետն ընդգծել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ է հաջողվել նշանավոր Դադիվանքում ապահովել ժամերգության անվտանգությունը: