ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջեյմս Ս․ Գիլմոր III-ը համարում է, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) եկել է տեւական խաղաղության հաստատման պահը։
Դեսպանն ասել է, որ Միացյալ Նահանգներն անկեղծորեն ողջունել է բռնությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության տարածքում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ խաղաղ կարգավորման գործընթացը կշարունակվի Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով։
Ըստ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի՝ հակամարտությունը երկարաժամկետ հեռանկարում ռազմական որեւէ լուծում չի կարող ունենալ եւ վերջնական կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքների վրա, որոնք նախատեսում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարության ու ինքնորոշման իրավունք ազգերի համար։