«Արմենպրեսի» կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, իսկ գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ նշանակվել։
Հարությունյանը 64 տարեկան է, ունի ռազմական տպավորիչ կրթություն։ 1999-2000 թվականներին եղել է պաշտպանության նախարար։ 2002-ին քաղաքական պատճառներով նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամագրով աստիճանազրկվել է։ 2019-ի օգոստոսին նախագահ Արմեն Սարգսյանն ուժը կորցրած է համարել այդ հրամանագիրը եւ վերականգնել Վաղարշակ Հարությունյանի կոչումը, ինչից հետո նա հրավիրվել է կառավարություն՝ որպես վարչապետի խորհրդական։