Ըստ նիգերիական Business Day պարբերականի՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կարող է փոփոխություն մտցնել ԱՄՆ-OPEC դիվանագիտական հարաբերություններում։
OPEC-ը նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն է, որի առաջատարներն են Սաուդյան Արաբիան, պատժամիջոցների տակ գտնվող Իրանը եւ Վենեսուելան։ Չնայած առանցքային արտադրող լինելուն՝ Ռուսաստանն այդ կազմակերպության մաս չի կազմում։
Բայդենը հայտնել է, որ բազմակողմ դիվանագիտությունը նախընտրում է Թրամփի կողմից կիրառված միակողմանի պատժամիջոցներից, չնայած դա չի կարող նշանակել այդօրինակ արգելքների շուտափույթ թուլացում:
Նախընտրական արշավի ընթացքում Բայդենը խոստացել էր վերանայել կապերը Սաուդյան Արաբիայի հետ, իսկ Ռուսաստանին անվանել Վաշինգտոնի ամենալուրջ գլոբալ սպառնալիք։