Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի «Ֆեյսբուք»-ի էջից տեղեկանում ենք, որ Երեւան է հասել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը բերող առաջին օդանավը։ Այն բեռնված է բժշկական սարքավորումներով եւ դեղերով, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության պարագաներով։
Հայաստանում ժամանակավոր բնակվող տեղահանված արցախցիներին օգնելուց զատ՝ ֆրանսիացիների օգնությունը նպատակ ունի նաեւ ուժեղացնելու Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները։
Հաջորդ օդանավը Ֆրանսիայից Հայաստան կհասնի նոյեմբերի 27-ին։