ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն COVID-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութի մի քանի փորձանմուշ անձամբ հանձել է իր գործընկեր Արսեն Թորոսյանին: Դրանցով առաջինը կպատվաստվեն կամավորները:
«Սպուտնիկ V»-ի պատվաստումը կատարվում է երկու դեղաչափով՝ քսանմեկ օր տարբերությամբ: