Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Իլհամ Ալիեւն Ադրբեջանի տարածքում գտնվող քրիտոնեական եկեղեցիները հռչակել է պետության կողմից պահպանվող պատմական արժեք եւ կոչ արել չանհանգստանալ դրանց ճակատագրով
Կոչը հիմնականում ուղղված է Արեւմտյան Եւրոպայի ղեկավարներին, որոնք ըստ Ադրբեջանի նախագահի՝ իրենց երկրներում հակաիսլամական զգացմունքներ են հրահրում, աչք փակում Արեւմուտքում իսլամական սրբավայրերի պղծման երեւույթների հանդեպ ու հաճախ արդարացնում դրանք պղծողներին:
Միաժամանակ Իլհամ Ալիեւը կոչ է արել Արեւմտյան Եւրոպայի ղեկավարներին չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին: