Ըստ Sky News Arabia լրատվական ալիքի՝ Թուրքիան ձեռնարկել է Անդրկովկասում իր ազդեցությունն ամրապնդելու հերթական քայլը:
Այժմ էլ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջաններ են տեղափոխում պատերազմի ժամանակ այստեղ բերված վարձկանների ընտանիքներին։
Այսպիսով Թուրքիան փորձում է ողջ մնացած, բայց հայրենիք վերադառնալ չկարողացող վարձկաններին վերամիավորել իրենց հարազատների հետ, որպեսզի նրանք որպես գաղթականներ բնակություն հաստատեն Լեռնային Ղարաբաղում (Արցախում):
Որոշ տեղեկություններով՝ Ադրբեջան էր տեղափոխվել շուրջ 4000 վարձկան։ Մեծամասնությունը զոհվել է մարտական գործողությունների ընթացքում, ոմանց հաջողվել է վերադառնալ Սիրիա, մյուսները, հիմնականում ֆինանսական պատճառներով՝ չեն կարողանում հեռանալ Ղարաբաղից: