Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները հավաքվել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։
Նրանք պատրաստվում են նամակ փոխանցել դեսպանությանը՝ խնդրանքով, որ ռուս խաղաղապահներն աջակցեն անհապաղ սկսել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում զինծառայողների որոնողական աշխատանքները։
Ակցիայի մասնակիցները սպասում են, որպեսզի դեսպանատնից որեւէ մեկը մոտենա, լսի իրենց խնդիրները, վերցնի նամակն ու անհետ կորածների ցուցակը: