Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության` Կարմիր խաչը մտադիր է 400-500 աշխատակից ուղարկել տարածաշրջան: Դրա մասին հայտարարել է միջազգային Կարմիր խաչի կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը։
ՄԿԽԿ Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի գրասենյակներից բացի կստեղծվի նորը։ Կավելանա նաեւ ֆինանսավորումը. եթե նախքան պատերազմը Կարմիր խաչի՝ տարածաշրջանին հատկացվող տարեկան բյուջեն 10 միլիոն շվեյցարական ֆրանկ էր, հաջորդ տարի այն կլինի 45 միլիոն:
Նոյեմբերի 13-ին ՌԴ նախագահ Պուտինը հաստատել էր Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդասիրական միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին որոշումը: Նոյեմբերի 21-ին ԼՂ (Արցախ) է հասել ՌԴ ԱԻՆ-ի հումանիտար օգնության առաջին ավտոշարասյունը՝ ընդհանուր առմամբ բերելով շուրջ 345 տոննա հումանիտար բեռ: