Ըստ ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդագրության, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Կողմերը քննարկել են ընթացիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում (Արցախում), հակամարտության գոտում լիակատար հրադադարի հասնելու նպատակով ռուսական կողմի ձեռնարկած ջանքերը, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն երկխոսությունը կշարունակվի երկուստեք հետաքրքիր բոլոր ոլորտերին առնչվող հարցերի շուրջ: