Ըստ «Արմենպրես»-ի՝ Միջազգային Կարմիր խաչի կազմակերպության (ՄԿԽԿ) աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի եւ ՄԿԽԿ ներկայացուցիչների միջնորդությամբ այժմ ընթանում են անհայտ կորածների որոնման եւ զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ։ Փոխհամաձայնեցված որոնողական աշխատանքն ամենօրյա ռեժիմով է եւ կատարվում է Արցախի սահմանային բոլոր ուղղություններում։