Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները հավաքվել էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։
Նրանց հաջողվել է նամակ փոխանցել ՌԴ դեսպանությանը՝ անհետ կարածների որոնմանն աջակցելու խնդրանքով։
Ըստ «Արմենպրես»-ի՝ Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինը հանդիպել է դեսպանատան մոտ հավաքված քաղաքացիներին եւ խոստացել կատարել նրանց խնդրանքը։
«Նա [Շանինը] կարդաց նամակը եւ ասաց, որ այս նամակին հենց հիմա ընթացք են տալու, փոխանցվելու է դեսպանին եւ այսօր մի քանի ժամվա ընթացքում լինելու է Մոսկվայում: Ասացին, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն եւ օգնեն մեզ». ասել է հավաքի մասնակիցներից մեկը: