Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը։ Այն կզբաղվի պատերազմից տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելով, ենթակառուցվածքների վերականգնմամբ, խաղաղ կյանքի պայմանների ձեւավորմամբ:
Ըստ ՌԴ նախագահի, այդ ամենը հին հակամարտության լիարժեք տեւական կարգավորման նախադրյալներ է ստեղծում՝ արդար հիմքի վրա, ի շահ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը գործել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված կարեւոր պայմանավորվածությունների համաձայն, եւ իրավիճակը, ընդհանուր առմամբ, կարգավորվում է: Նա հույս է հայտնել, որ ԼՂ-ում Ռուսաստանի իրականացրած ջանքերին կաջակցեն նաեւ միջազգային կառույցները: