Նոյեմբերի 25-ին ՌԴ ԱԻՆ-ի հերթական ԻԼ-76 օդանավը փրկարարների խումբ է բերել Լեռնային Ղարաբաղ։ Օդանավում եղել է նաեւ տեխնիկա, սարքավորումներ, մասնագետների կեցության համար անհրաժեշտ միջոցներ,- ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Ավելի ուշ ՏԱՍՍ-ը հաղորդեց եւս երկու ԻԼ-76 օդանավերի ժամանման մասին, որոնք ԼՂ են հասցրել ռազմական բժիշկների անձնակազմեր։