Ըստ «Արմենպրեսս»-ի՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը ԵԽ-ում բարձրացնելու է Ադրբեջանի կողմից Արցախի պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման, միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի օգտագործման, հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունները հանգամանորեն հետաքննելու անհրաժեշտության հարցերը։ Այս թեմաներով նա հեռավար քննարկում է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ:
Պատերազմական հանցագործությունները պիտի հետաքննվեն
