Մինչ Եւրոպական Միությունը պատժամիջոցներ է կիրառում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ նրա շրջապատի նկատմամբ, գերմանական ընկերությունները շարունակում են գործարար կապերն այդ երկրի պետական ընկերությունների հետ, իսկ Գերմանիայում ակտիվիստները բողոքի ձայն են բարձրացնում,-տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ի կայքը:
Գերմանական Eickhoff ընտանեկան բիզնես ընկերությունը լեռնահանքային արդյունաբերության համար սարքավորումներ է արտադրում եւ մատակարարում տարբեր երկրներ՝ Ռուսաստանից մինչեւ Ավստրալիա: Նրա գործընկերներից մեկը Բելառուսկալին է՝ պարարտանյութերի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը:
Սոլիգորսկում տեղակայված (Մինսկից մոտ 120 կմ) պետական ընկերությունն ունի ավելի քան 16000 աշխատակից եւ եկամտի կարեւոր աղբյուր է Բելառուսի համար: Eickhoff ընկերությունից ասում են, որ Բելառուսկալիին իրենց արտադրանքը մատակարարում են 1975-ից՝ «անկախ երկրում տիրող քաղաքական իրավիճակից»:
Ակտիվիստները ընկերության՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի Բոխում քաղաքում գտնվող, գլխավոր շենքի առջեւ ծածանում էին կարմիր-սպիտակ դրոշներ՝ բողոքելով բանվորների իրավունքների ոտնահարման դեմ եւ պահանջելով դադարեցնել գերմանական առաքումները Բելառուսկալիին։
Չնայած ԵՄ-ն հայտարարել է խիստ պատժամիջոցների մասին, բայց դեռ հայտնի չէ, թե որ ընկերություններն են ընդգրկվելու պատժացանկում:
Ըստ Բելստատի` 2019-ին Գերմանիայից ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1,5 միլիարդ եվրո: Գերմանական ընկերությունները հիմնականում մատակարարում են տեխնիկական սարքավորումներ, քիմիական արտադրանք, մեքենաներ