Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանի այլ երկրների ընդգրկելու եւ այդպիսով Լեռնային Ղարաբաղում (Արցախում) կրակի դադարեցմանն ուղղված ջանքերն էլ ավելի ընդլայնելու հնարավորության հարցերը: Էրդողանը, սակայն, չի նշել, թե տարածաշրջանի հատկապես որ երկրներին նկատի ունի:
Էրդողանն՝ այլ երկրներին ընդգրկելու մասին
