Գերմանական Deutsche Welle-ն հաղորդում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադրություն ունի ակտիվորեն համագործակցել համաշխարհային հանրության հետ`լուծելու համար Մերձավոր Արեւելքի ամենամեծ մարտահրավերները:
Ըստ փորձագետների նա պետք է դիմակայի Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի կողմից առաջացրած ռիսկերին:
Բայդենի նախընտրական թիմը ներկայացրել էր համաշխարհային բեմահարթակում ԱՄՆ ազդեցությունը վերականգնելու իրենց տեսլականը: «Առաջարկվող արտաքին քաղաքականության օրակարգում է ԱՄՆ-ին հետ բերել միազգային բանակցային սեղանի շուրջ իր գլխավոր տեղը՝ դաշնակիցների եւ գործընկերների հետ համատեղ աշխատանքով համաշխարհային սպառնալիքների դեմ հավաքական գործողությունները մոբիլիզացնելու նպատակով»,-ասվում է փաստաթղթում:
Սակայն ծրագրի անորոշ լեզուն եւ աշխարհում փոփոխվող իրավիճակը քաղաքական վերլուծաբաններին մտածելու տեղիք են տալիս՝ արդյոք Բայդենը կկրկնի իր կուսակից նախորդի՝ նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը, թե՞ նախագծելու է սեփական ուղի:
Բայդենի նորաստեղծ վարչակազմը հույս ունի փոխել նախագահ Թրամփի ապակայունացնող արտաքին քաղաքական կուրսը Միջին Արեւելքում: