Ըստ գերմանական Deutsche Welle-ի՝ Մոսկվան լուրջ խնդիր է Ջո Բայդենի նախագահության համար:
Ի տարբերություն Թրամփի, ԱՄՆ նորընտիր նախագահը խոստացել է «դիմադրել Պուտինի նման բռնապետերին» եւ «կոշտ վերաբերվել Ռուսաստանին»: Սակայն փորձագետները կարծում են, որ Բայդենի վարչակազմը դժվար թե խիստ քաղաքականություն վարի՝ դիմակայելու տարածաշրջանում Ռուսաստանի գործողություններին:
«Ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն շահագրգռված չեն ուղղակի հակամարտության մեջ մտնել միմյանց հետ, քանի որ այն կարող է շատ վտանգավոր խաղ դառնալ», — ասել է Վաշինգտոնում տեղակայված Մերձավոր Արեւելքի քաղաքականության ինստիտուտի ոչ ռեզիդենտ անդամ Թիմոթի Կալդասը:
«Բայդենը մեծ տեղ է տալիս բազմակողմանիությանը եւ կարծում եմ՝ նա հասկանում է, թե որքան օգտակար կարող են լինել ԱՄՆ-ի հավասարակշիռ մոտեցումները», — ասել է Սոֆան կենտրոնի ( Soufan Center) ավագ գիտաշխատող Քոլին Քլարկը:
Եթե Բայդենը որոշի տարածաշրջանում Ռուսաստանին դիմակայելու հարցում նման մոտեցում ցուցաբերել, ապա, հավանաբար, պետք է Թուրքիային նույնպես բերի սեղանի շուրջ: Դա էլ մի այլ մարտահրավեր է, քանի որ Անկարան այժմ ավելի ու ավելի է կողմնորոշվում դեպի Մոսկվա: