Բայդենը կարող է որոշ հարցերում Թուրքիային քննադատաբար մոտենալ, բայց, ամենայն հավանականությամբ, որեւէ լուրջ գործողություններ չի ձեռնարկի:
«Թուրքիան դեռ ՆԱՏՕ-ում է, եւ մենք դա չենք կարող մոռանալ: Կարծում եմ, որ Բայդենը կլինի ավելի ազդեցիկ, քան Թրամփը, բայց չեմ պատկերացնում, որ նորընտիր նախագահի վարչակազմի օրոք պատժամիջոցներ լինեն». գերմանական Deutsche Welle-ին ասել է Սոֆան կենտրոնի (Soufan Center) ավագ գիտաշխատող Քոլին Քլարկը:
Քաղաքական մրցակցությունների, հակամարտությունների եւ կորոնավիրուսային համաճարակի հետագա զարգացումների խորապատկերում առայժմ անորոշ է մնում՝ արդյոք կհաջողվի՞ հավասարակշռել ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների շահերը տարածաշրջանային բուռն գործընթացներում: Ժամանակը ցույց կտա, թե Մերձավոր Արեւելքն ինչ դեր է խաղալու նորացված ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ։