Վրաստանն ամբողջ տարածքում նոյեմբերի 28-ից կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով նոր սահմանափակումներ կմտցնի։ Մասնավորապես, կդադարեցվեն ռեստորանների, հասարակական տրանսպորտի, առեւտրի կենտրոնների, շուկաների եւ ֆիթնես-ակումբների աշխատանքները,-Վրաստանի կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի հայտարարությունն է փոխանցում Ռիա Նովոստին։
Նոր սահմանափակումներ Վրաստանում
