Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության` Գերմանիայի կառավարությունը 2 միլիոն եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի գործունեության համար: Դրա մասին զանգվածային լրատվամիջոցներին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Բերբել Քոֆլերը: Օգնությունը տեղ հասցնելու համար անհրաժեշտ է, որ Կարմիր խաչն ու մյուս մարդասիրական կազմակերպությունները մարդկանց հետ անարգել մուտք շփվելու հնարավորություն ունենան:
Գործակալությունը հիշեցնում է, որ նորերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Россия-24 հեռուստաընկերության եթերով հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել ՄԿԽԿ նախագահ Պետեր Մաուերի՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) կազմակերպության գործունեությանն օժանդակելու նպատակով հոժարակամ 2 միլիոն եվրո վճարելու առաջարկը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչին՝ Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում ծանր այս օրերին կազմակերպության ծավալած անխոնջ աշխատանքի համար: