Արցախի Հանրապետության պատմության եւ մշակութային հուշարձանների պետական ցուցակում հաշվառված է շուրջ 4000 հայկական հուշարձան: «Ադրբեջանի կողմից դրանց հանդեպ հոգատար վերաբերմունք ակնկալելը, մեղմ ասած, միամտություն է». ասում է հնագետ, պատմաբան, Տիգրանակերտ անտիկ քաղաքի պեղումների նախաձեռնող Համլետ Պետրոսյանը:

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։