Հունական greekcitytimes-ն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատերազմին, գրել է, թե Հայաստանում մոբիլիզացիան իջեցված էր կամավորական ջոկատների մակարդակի եւ 200 հազարանոց պահեստազորի ներուժը չի օգտագործվել:
«Փաստորեն, չնայած կառավարությունը եւ ռազմական պաշտոնյաները սփյուռքահայերին Արցախում կռվելու կոչ էին անում, բայց գոնե Հունաստանում պարզվել է, որ կամավորներին ցուցակագրել են եւ ասել, որ իրենք կտեղակայվեն ըստ իրավիճակի պահանջի միայն»:
Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Հովիկ Քասապյանը greekcitytimes-ի թղթակցին ասել է, որ շատ էթնիկ հույներ նույնպես կամավորագրվել էին Արցախում պայքարելու համար, բայց մերժվեցին, քանի որ Հայաստանը չցանկացավ Աթենքին դնել դիվանագիտական անհարմար դրության մեջ։
Ըստ Քասապյանի՝ հույն կամավորները բարձր պատրաստվածություն ունեցող նախկին հատուկ ջոկատայիններ են եղել: