Հունական greekcitytimes-ը գրում է, թե դեռեւս անհայտ է՝ ինչն է դրդել Հայաստանին ոչ լիարժեք ջանքեր ներդնել պատերազմական գործողություններում:
«Տարածաշրջանի բնիկ՝ հայկական ուժերի եւ Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական զինուժի ու նրանց սիրիացի վարձկան դաշնակիցների միջեւ հակամարտությունը հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որակեց «գոյատեւման ճակատամարտ»: Սակայն, չնայած Արցախում գոյություն ունեցող ճգնաժամին, Երեւանը երբեք լիարժեք ջանքեր չներդրեց պատերազմական գործընթացում։ Փաշինյանը պաշտպանեց խիստ վիճահարույց հրադադարի անհրաժեշտությունը՝ պնդելով, թե Արցախը չուներ բավարար մարդկային ներուժ՝ ադրբեջանական զինուժի դեմ կռվելու համար». նկատել է greekcitytimes-ի մեկնաբան Պոլ Անտոնոոպուլոսը:
Հեղինակի կարծիքով՝ հայկական եւ արցախյան ուժերը լիովին մոբիլիզացված չէին, «Իսկանդեր» հզոր հրթիռները հազվադեպ էին օգտագործվում, իսկ հայկական օդուժը գրեթե չէր հայտնվում պատերազմի երկնքում: