ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ օդանավն է ժամանել Երեւան:
Դրանով Հայաստան են եկել նաեւ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շըվալյեն, ՀԿ ներկայացուցիչներ, ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի չեմպիոն ֆրանսահայ Յուրի Ջորկաեֆը:
Մարդասիրական ուղեբեռի հանձնումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում եւ այրվածքաբանության ազգային կենտրոնում։
Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի մարդասիրական բեռը փոխադրող առաջին օդանավը Երեւան էր ժամանել նոյեմբերի 22-ին՝ բերելով բժշկական սարքավորումներ, դեղորայք, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության պարագաներ Արցախից տեղահանված եւ Հայաստանում ապաստանած անձանց համար: