ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մինչ օրս ավելի քան 17 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ:
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ամեն օր Լեռնային Ղարաբաղ է վերադառնում մարտական գործողությունների պատճառով մշտական բնակավայրը լքած ավելի քան 2 հազար մարդ: