Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մարդասիրական ականազերծման կենտրոնի մասնագետները ականազերծել են Ստեփանակերտի հարավային մասի ավելի քան 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը: Մեկ օրում հայտնաբերվել է ութսունյոթ պայթյունավտանգ առարկա, որոնք տարվել հատուկ տարածք եւ ոչնչացվել:
Ավելի վաղ ականազերծվել էր ավելի քան երկու հեկտար տարածք եւ շուրջ երեք կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել եւ վնասազերծվել էր 144 պայթյունավտանգ առարկա: